կարևոր
1639 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-20 15:57

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա):

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախատումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն:

Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց հետո: