Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում օգոստոսի 20-ին Մրգաստանի եւ հարակից համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ոռոգման ջրի հարցը լուծել։
Գյուղացիները որոշ ժամանակով փակել են ճանապարհը, ապա ոստիկանների հետ բանակցելուց հետո բացել այն։
«Ոռոգման ջուր կա, բայց եղածը մեզ չի բավարարում։ Մի կետից ենք ջուր ստանում, դա քիչ է. հիմա բերքի ծաղկան սեզոնն ա, ջուր չտա՞ն։ 6 օր է գյուղում ջուր չի եղել»,- նշել է Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Արմավիրի ջրօգտագործման ընեկերության պատասխանատուները խոստացել են վաղն առավոտյան ջուր տալ։