կարևոր
1888 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-20 14:07

ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Արցախի ավստրալիացի բարեկամների խմբին են միացել ազդեցիկ քաղաքական գործիչներ

ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Արցախի ավստրալիացի բարեկամների խմբին են միացել ազդեցիկ քաղաքական գործիչներ

Ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգի և Ժանեթ Ռայսի առաջնորդությամբ Արցախի ավստրալացի բարեկամների մշտապես աճող խմբին են միացել ևս 16 նշանավոր գործիչ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետության ինքնորոշման իրավունքին։ Այս մասին ">տեղեկցնում է ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

«Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը կազմավորվել է 2019 թ․ օգոստոսին, երբ ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը հյուրընկալեցին Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ գլխավորությամբ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի։ Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության բնիկ հայության ստեղծված խումբը ձևավորվելիս ուներ շուրջ 40 անդամ, ներկայում այդ թիվը գերազանցում է 70-ը։

Խմբի վերջին համալրողների մեջ են ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգը և Ժանեթ Ռայսը, օրենսդիրներ՝ Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգների օրենսդիր մարմիններից։ Ի դեպ, Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը 2020 թ․ պատերազմի ժամանակ։

ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է խմբի համալրումը՝ շեշտելով, որ ավստրալահայ համայնքը երբեք չի հրաժարվի Արցախի Հանրապետության հերոսական ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։

Կայսերյանը մասնավորապես նշել է․ «Անցյալ տարի Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակումներից հետո Ադրբեջանը գրավեց ոչ միայն պատմական հայկական հողերի 70 տոկոսը, այլ նաև խախտեց միջազգային օրենքները` պղծելով հայկական մշակութային և կրոնական վայրերը, անօրինական ձերբակալելով ավելի քան 150 հայ ռազմագերիների, որոնց ենթարկում է քաղաքական սակարկությունների։ Այս գործողությունները, ինչպես նաև հայ ժողովրդի նկատմամբ բռնապետ Իլհամ Ալիևի բաց և թշնամական հայատյաց հայտարարությունները հայ-ավստրալիական համայնքի համար առավել մեծ առաջնահերթություն են դարձնում Արցախի Հանրապետության բարեկամների խմբի ավելացումը: Այս նոր համալրումը ավստրալական ոգու և պատմության օրինակ է, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների և արդարության պահպանմանը։ Ավստրալիան, ինչպես Կոսովոյի և Արևելյան Թիմորի դեպքում, չի հանդուրժի ինքնորոշում փնտրող բնիկ ժողովուրդների վտանգվածությունը»:

ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբի ջանքերի արդյունքում՝ Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը վերջերս համալրած քաղաքական գործիչները մինչ այս էլ աչքի են ընկել Ավստրալիայի քաղաքական տարբեր ամբիոններում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությամբ»,-ասված է հաղորդագրությունում։