կարևոր
2476 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-20 13:42

Քննարկվել են Արցախի Հանրապետության օրվան ու խորհրդարանի 30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր

Քննարկվել են Արցախի Հանրապետության օրվան ու խորհրդարանի 30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝ խմբակցությունների ներկայացուցիչների ու աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախի Հանրապետության օրվան ու խորհրդարանի 30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն ընդգծել է տոնական ձեւաչափի փոփոխման անհրաժեշտության մասին:

Ազգային ժողովի 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին: