կարևոր
790 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-20 12:21

«Ալաշկերտ»-ը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտություն է կրել

«Ալաշկերտ»-ը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտություն է կրել

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ–օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։

Առաջին կեսում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը խաղում էր «երկրորդ» համարով և հիմնականում պաշտպանվում էր: «Ռենջերս»-ի գրոհները հաջորդում էին իրար: Սակայն առաջին կեսի վերջնամասում` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց «Ռենջերս»-ից Լանդսթրեմը: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

«Ռենջերս»-ը շատ ակտիվ մեկնարկել է երկրորդ կեսում և կրկնել առաջին կեսի սցենարը` շոտլանդական ակումբը գրոհում էր, «Ալաշկերտ»-ը` երբեմն հակագրոհում:

«Ռենջերս»-ի ֆուտբոլիստ Մորելոսը 67-րդ րոպեին օգտվել է պաշտպանների սխալից և առաջ մղել իր թիմին: «Ալաշկերտ»-ին չի հաջողվել հետ բերել կորցրածը:

«Ռենջերս»-«Ալաշկերտ» խաղն ավարտվել է 1:0: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին՝ Երևանում: