20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Օգոստոսի 19-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այցելել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության՝ Բյուրականում անցկացվող բանակումի մասնակիցներին:
«Հայրենիքն ամեն բանից վեր» խորագիրը կրող բանակումը համախմբել է շուրջ 200 երիտասարդի՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից և Արցախից:
Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը կարևորել է հատկապես պատմական այս ժամանակաշրջանում ազգային մտածողություն ունեցող, հայրենատեր և պահանջատեր երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական, հասարակական և համայնքային նշանակության հարցերի լուծմանը:
Իշխան Սաղաթելյանը շեշտել է նաև, որ հենց երիտասարդներն են որոշելու մեր հայրենիքի ապագան, ու մեծապես նրանց ուսերին է դրված պետականության պահպանման, նոր որակի ազգային պետության ստեղծման և մեր ոտնահարված արժանապատվության վերականգնման համար պայքարի պատմական առաքելությունը։