Օգոստոսի 20-ին՝ ժամը 9․10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։