19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորումը:
Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին: Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են Արցախի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտները, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը: