կարևոր
607 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-20 11:34

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

Արցախի հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11040 քաղաքացու հետազոտություն, որից 1015-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։