27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Օգոստոսի 20-ին` ժամը 05:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում հրդեհ է բռկվել բենզալցակայանում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բենզալցակայանի լիցքավորման ապարատին՝ վնասելով այն, այնուհետև՝ բռնկվել: Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել՝ ժամը 05:49-ին:
Նշենք, որ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մեկ լիցքավորման ապարատ՝ մասամբ: