Օգոստոսի 20-ը տարվա 230-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 133 օր։
- 636 թ. - ավարտվեց Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև:
- 1828 թ. - Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի կայացավ իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի Կոմս Օրի կոմիկական օպերայի պրեմիերան։
- 1886 թ. - ծնվել է Տիգրան Մուշեղյանը, հայ նշանավոր ֆիզիոլոգ, 1973 թվականից Երևանի պետական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնը կրում է նրա անունը:
- 1900 թ. - ծնվել է Գրիգոր Շլդյանը, հայ նկարիչ 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ։
- 1950 թ. - ծնվել է Ռոբերտ Սահակյանցը, հայ ճանաչված ռեժիսոր, մուլտիպլիկատոր։
- 1960 թ. - Սենեգալը անկախացավ Ֆրանսիայից։
- 1988 թ. - պաշտոնապես ավարտվեց Իրանա-իրաքյան պատերազմը:
- 1991 թ. - Էստոնիան հայտարարեց իրեն անկախ ԽՍՀՄ-ից։
- 2007 թ. - մահացել է Էդուարդ Իսաբեկյանը, հայ նշանավոր նկարիչ: