կարևոր
1444 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-19 21:31

Չնայած կորուստներին՝ արցախցիներն իրենց սիրելի գործից հրաժարվելու մտադրություն չունեն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախը շարունակում է գինի արտադրել:

Չնայած կորուստներին՝ արցախցիներն իրենց սիրելի գործից հրաժարվելու մտադրություն չունեն, ավելին՝ ձգտելու են գինեգործության ճանաչելիության սահմաններն ընդլայնել:

2016 թվականից արտադրվող Qirs գինին պատրաստվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում աճեցվող խաղողի տեսակներից: Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկի՝ պայքարի եւ միասնության խորհրդանիշ Քիրս լեռան անունը կրող գինիները շատ երկար կյանք ունեն շշում՝ շնորհիվ տարածաշրջանում աճեցվող խաղողի որակի:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։