Ռուս ճանապարհորդ Սեմյոնովի անունը կրող Սեմյոնովկա գյուղում շարունակվում է խոտհունձը, սակայն այս տարի Գեղարքունիքի մարզի տնտեսություններում անասնակերի եւ հացահատիկի բերքահավաքը բավականին մտահոգիչ արդյունքներ է գրանցել: Գեղարքունիքում առկա 10 հազար 500 հեկտար աշնանացանից հնձվել է մոտ 9 հազար հեկտարը:
Մարդիկ հնձում են նույնիսկ դժվարամատչելի տեղերը, որտեղից հնարավոր է բերք ստանալ, միայն թե կարողանան ձմռանը կերակրել կենդանիներին: Եթե բավարար չափով չապահովվի անասնակերը, ձմեռացման շրջանում Գեղարքունիքում կսպասվի անասնագլխաքանակի կրճատում՝ մինչեւ 20 տոկոսի չափով:
Ծովի մակարդակից 2114 մ բարձրության վրա գտնվող գյուղը մշտապես խոնավ լինելու պատճառով չունի ոռոգման համակարգ: Բնակիչների միակ հույսը ինչպես իրենք են նշում Աստված է:
Սիմինովկա գյուղի հինական զբաղմունքներից մեկն էլ անասնապահությունն է, որն այս տարի եւս տուժել է կաթի մթերման գների էժան լինելու պատճառով:
Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: