կարևոր
1924 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-19 15:53

ՀՅԴ ՀԵՄ Բանակումի մասնակիցները հանդիպում-քննարկում են ունեցել Կարեն Վրթանեսյանի հետ

ՀՅԴ ՀԵՄ Բանակումի մասնակիցները հանդիպում-քննարկում են ունեցել Կարեն Վրթանեսյանի հետ

Բյուրականում ընթանում է ՀՅԴ ՀԵՄ Բանակում 2021 - «Հայրենիքն ամեն բանից վեր»-ը։

Ապագայի պատերազմների, զինատեսակների և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաշեշտ գիտելիների մասին մասնակիցները զրուցել են «Ռազմինֆո» կայքի համահիմնադիր և համակարգող Կարեն վրթանեսյանի հետ:

5 օր շարունակ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, ժամանած մեր բանակման մասնակիցներն ապրելու են բանակայինին հնարավորինս մոտեցված առօրյայով, իրականացնելու են հերթապահություն, մարզվելու են, հետաքրքիր հանդիպումներ են ունենալու մեր բանախոսների հետ։

Բանկումը մեկնարկեց օգոստոսի 16-ից՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հհովհաննիսյանի ծննդյան օրը: Նախքան բանակավայր մեկնելը մասնակիցները այցելել են ընկեր Վահան Հովհաննիսյանի շիրիմին: