Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի անդամները Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպել են ԱՄՆ սենատոր Ալեքս Պեդիլայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Խոսե Վիլալվազոյի հետ: Հանդիպմանը քննարկել են Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակը, այդ թվում՝ հայ ռազմագերիների անօրինական դատապարտումներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում շարունակում է իր ագրեսիոն քաղաքականությունը, հայերի դեմ էթնիկ զտումները: Հանձնախմբի ներկայացուցիչների առաջնային մտահոգություն այն է, որպեսզի դադարեցվի ԱՄՆ -ի կողմից Ադրբեջանին տրամադրվող բոլոր տեսակի օգնություններն ու զենքի վաճառքը: Սա նախատեսված է սենատոր Փալոնեի առաջարկությամբ, որը վերջերս Ներկայացուցիչների պալատում ընդունվեց: Կարևորվել է նաև 907 -րդ հոդվածի կիրարկումը:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Սուրեն Համբարյանը նույնպես մասնակցում էր հանդիպմանը: Սենատոր Պադիլայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Խոսե Վիլալվազոն, Համբարյանի և հայ համայնքի հնչեցրած հարցերի վերաբերյալ հայտնել է, որ սենատորն աջակցում է ԱՄՆ -ի կողմից Ադրբեջանին օգնություն և զենք տրամադրելու դադարեցմանը և կշարունակի սերտ համագործակցությունը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետ այս և ամերիկահայ համայնքին հուզող այլ հարցերի շուրջ: