կարևոր
7210 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-19 12:00

Փաստորեն կադրային դիվանագետներից ոչ ոք չի համաձայնել սրանց հետ աշխատել. Աշոտյան

Փաստորեն կադրային դիվանագետներից ոչ ոք չի համաձայնել սրանց հետ աշխատել. Աշոտյան

Փաստորեն կադրային դիվանագետներից ոչ ոք չի համաձայնել սրանց հետ աշխատել: Այս մասին գրել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արարատ Միրզոյանի նշանակումը որպես ԱԳ նախարար ողջունելի է։

Հինգ հիմնական պատճառներով՝

1. ԱԱԾ բացահայտված գործակալ:

2. Թուրքական լրտես (բարի համբավի վերականգնման վճռով չհերքված):

3. Զրո կոմպետենցիա մասնագիտական ոլորտից։

4. Փաստորեն կադրային դիվանագետներից ոչ ոք չի համաձայնել սրանց հետ աշխատել։

5. Սպիկերի պաշտոնում տապալած խորհրդարանական դիվանագիտություն

Ու չզարմանաք։ Եթե կապիտուլյանտը վարչապետ է, Արոն էլ կարա ԱԳՆ լինի։

Վայելեք, արժանի եք»,-նշել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։