կարևոր
1648 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-19 11:24

Երեւանում երեկ կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Երեւանում երեկ կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եւ լսվել են կրակոցի ձայներ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի 50-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ եւ այլ առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: