կարևոր
1672 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-19 10:42

Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից. նշանակվել է նոր պետ

Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից. նշանակվել է նոր պետ

Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարությունից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Դավիթ Գասպարյանին ազատել միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ էլ՝ Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Էդուարդ Պետրոսյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,-ասված է որոշման տեքստում:

Նշենք, որ Դավիթ Գասպարյանը մինչ այս նշանակումը եղել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի խորհրդական: Իսկ Էդուարդ Պետրոսյանը ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ: