Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշվում է որոշման մեջ։
Նույն որոշմամբ էլ Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Գրիգորյանին ազատել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։
Հիեցնենք, որ հուլիսի 7-ին Արմեն Գրիգորյանն ազատվել էր ԱԽ քարտուղարի պաշտոնից ու նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ:
Աշխատանքային գործունեություն
Արմեն Գրիգորյանը 2013 թվականի փետրվարին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ։
2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել ավելի քան 1000 դիտորդներ։
Գրիգորյանը նշանակվել էր Անվտանգության խորհրդի քարտուղար 2018 թվականի մայիսի 17-ին։