կարևոր
10243 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-19 10:15

Հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է շարքային 3 զինծառայողի դի. ՊՆ

Հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է շարքային 3 զինծառայողի դի. ՊՆ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել է շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ 

ՀՀ ՊՆ-ից հայտնել էր, որ գոնե այս պահին եղած նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի ադրբեջանական կողմի հետ։

«Նոր տեղեկատվություն ունենալուն պես պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրություններով»: