Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել արտաքին գործերի նախարար», - ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Միրզոյանը եղել է Թուրքիայի գործակալ, ապա հայտնաբերվել է այդ փաստը մեր հատուկ ծառայությունների կողմից, որից հետո Միրզոյանը դարձել է կրկնակի գործակալ՝ աշխատելով արդեն Հայաստանի ԱԱԾ-ի համար:
Ավելի ուշ Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ տարիներ առաջ համագործակցելու վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության հետ:
Նշենք, որ միչ այս նախատեսվում էր Արմեն Գրիգորյանին նշանակել ԱԳՆ նախարար, սակայն ռուսական կողմը դեմ էր այդ որոշմանը:
Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23֊ին, Երևանում։
2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
2004թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:
2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
Արարատ Միրզոյանը 2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, ապա 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։
2005-2007թթ. Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժին, գլխավոր արխիվագետ,
2007-2010թթ. «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ, մասնագետ,
2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում։ 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող։
2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ։
2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ։
2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն։
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։
2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ. մինչ օրս կուսակցության վարչության անդամ: