կարևոր
613 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-19 09:55

Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 19-ին՝ ժամը 05:58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։46-ին, մարվել՝ 07։45-ին։ Այրվել է «Geely Emgrand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․)։