կարևոր
2536 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-19 09:11

Այսօր օգոստոսի 19-ն է. 1991 թ. այս օրը ԽՍՀՄ-ում ռազմական հեղաշրջման փորձ արվեց

Այսօր օգոստոսի 19-ն է. 1991 թ. այս օրը ԽՍՀՄ-ում ռազմական հեղաշրջման փորձ արվեց

Օգոստոսի 19-ը տարվա 229րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 134 օր։

  • 1071 թ. - տեղի ունեցավ Մանազկերտի ճակատամարտը, սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև։
  • 1812 թ. - տեղի ունեցավ Բալուտինո լեռան ճակատամարտը՝ Ռուսական կայսրություն և Ֆրանսիայի պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը։
  • 1881 թ. - ծնվել է Ջորջե Էնեսկուն, ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, ազգային դասական, 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը։
  • 1883 թ. - ծնվել է Կոկո Շանելը, ֆրանսիացի աշխարհահռչակ մոդելյոր։
  • 1927 թ. - ծնվել է Էդուարդ Ավագյանը, հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։
  • 1945 թ. - ծնվել է Յան Գիլանը, շոտլանդական ծագմամբ անգլիացի ռոք-վոկալիստ, Դիփ Փարփլ լեգենդար ռոք-խմբի երգիչը։
  • 1946 թ. - ծնվել է Բիլ Քլինթոնը, ԱՄՆ-ի 42-րդ նախագահը։
  • 1960 թ. - տիեզերք թռավ Սպուտնիկ-5 տիեզերանավը Բելկա և Ստրելկա շների հետ միասին։
  • 1991 թ. - ԽՍՀՄ-ում ռազմական հեղաշրջման փորձ արվեց։
  • 2005 թ. - Կանադայի Օնտարիո նահանգում տեղի ունեցավ ուժեղ փոթորիկ, որի վնասը կազմեց մոտ 500 միլիոն դոլար։