կարևոր
1762 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 23:34

Արմավիրի ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։  Այս մասին  հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Կայքի փոխանցմամբ՝ ժամը 17։30-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս բախվել է ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով «04»-ը կողաշրջվել է, իսկ նրան հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վթարի հետևանքով 5 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Մեծամոր» ԲԿ։