Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է ըմբշմարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:
125 կգ քաշային կարգի եզրափակչում երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Լյովա Գևորգյանը մրցել է իրանցի Ալի Մոհամադեբրահիմի հետ ու 4-4 հաշվով ցավալի պարտություն կրել: Գոտեմարտի ավարտից 8 վայրկյան առաջ Լևոնը հաղթում էր:
Մինչև եզրափակիչ հասնելը Գևորգյանը ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին, իսկ կիսաեզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:
Բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է նաև 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը: