կարևոր
1504 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-18 22:24

Մտահոգությունները, որոնք ունեի Հայաստանի և Արցախի անվտանգության վերաբերյալ, ամբողջությամբ պահպանվում են. Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում կայացած փակ քննարկման մասին

Մտահոգությունները, որոնք ունեի Հայաստանի և Արցախի անվտանգության վերաբերյալ, ամբողջությամբ պահպանվում են. Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում կայացած փակ քննարկման մասին

Ազգային ժողովում այսօր սահմանային իրադրության վերաբերյալ փակ ռեժիմով քննարկում էր։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ինձ համար անհասկանալի պատճառով քննարկմանը ոչ թե պաշտպանության նախարարը կամ Գլխավոր շտաբի պետն էր մասնակցում, այլ ԳՇ պետի տեղակալը։

Անկեղծ ասած, եթե նույնիսկ լուսաբանման ենթակա քննարկում էլ լիներ, ապա այդ հանդիպումից հետո ասելիք էլի չէի ունենա։

Եթե տպավորություններս կարճ ձևակերպեմ, ապա այն մտահոգությունները, որոնք ունեի Հայաստանի և Արցախի անվտանգության վերաբերյալ ամբողջությամբ պահպանվում են»,-գրել է Աբրահամյանը։