27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի. թիմ է վերադարձել ակումբի սան Արմեն Մանուչարյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Ուրարտուում», Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նշելով իր նորամուտը 2014 թվականի նոյեմբերի 30-ին Գյումրիի «Շիրակի» հետ խաղում։ Ընդհանուր հաշվով «Ուրարտուի» կազմում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 23 հանդիպում։
Մանուչարյանը հանդես է եկել նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, որտեղից էլ առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական «Ռոտոր» և ղազախական «Ակտոբե» ակումբներում։