կարևոր
823 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 22:02

Նախօրեին ձերբակալված Գորիսի համայքնապետարանի աշխատակցուհին չի կալանավորվի

Նախօրեին ձերբակալված Գորիսի համայքնապետարանի աշխատակցուհին չի կալանավորվի

Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհի Արմինե Չոպչունցը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժել է Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհու՝ Արմինե Չոպչունցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին ասել է փաստաբան Էդգար Արամյանը։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել էր Գորիսի համայնքապետարանի 66-ամյա աշխատակցուհուն՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը։

Նշեք, որ դատարանը բավարարել է Մենուա Հովսեփյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։