կարևոր
11254 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-18 20:43

«Հայրենիքն ամեն բանից վեր». Բյուրականում շարունակվում է ՀՅԴ ՀԵՄ Բանակում 2021-ը

«Հայրենիքն ամեն բանից վեր». Բյուրականում շարունակվում է ՀՅԴ ՀԵՄ Բանակում 2021-ը

Բյուրականում ընթանում է ՀՅԴ ՀԵՄ Բանակում 2021 - «Հայրենիքն ամեն բանից վեր»-ը։

5 օր շարունակ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, ժամանած մեր բանակման մասնակիցներն ապրելու են բանակայինին հնարավորինս մոտեցված առօրյայով, իրականացնելու են հերթապահություն, մարզվելու են, հետաքրքիր հանդիպումներ են ունենալու մեր բանախոսների հետ։

Բանկումը մեկնարկեց օգոստոսի 16-ից՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հհովհաննիսյանի ծննդյան օրը: Նախքան բանակավայր մեկնելը մասնակիցները այցելել են ընկեր Վահան Հովհաննիսյանի շիրիմին, որն այսօր կդառնար 65 տարեկան։