կարևոր
706 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 20:30

31 նորագիր համալրեց ՀՅԴ Կանադայի կառույցի շարքերը

31 նորագիր համալրեց ՀՅԴ Կանադայի կառույցի շարքերը

Հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում Հ․Յ․ Դաշնակցության 131-ամյակի առիթով, Կանադայում կազմակերպվել է նորագիրների երդման արարողություններ։ Կանադայի տարբեր շրջանների 31 նորագիր համալրել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը:

Երիտասարդները երդվել են միշտ հավատարիմ մնալ Հայ Հեղափոխական Դաշնակցության ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, ու ծառայել Հայաստանի ու հայության արդար դատին:

Նորագիրները հետևել են դաստիարակչական հատուկ ծրագրի, որ ընդգրկել է կուսակցության պատմության, գաղափարախոսության եւ քաղաքական ուղեծրի բնագավառները։

Առաջին արարողությունը կայացել է հուլիսի 25-ին՝ Խանասորի արշավանքի օրը: Օրվա խորհուրդով՝ 31 նորագիր այս փաղանգը անվանել է «Խանասորի սերունդ»: