կարևոր
2119 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-18 20:23

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. ԱՆ

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. ԱՆ

Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում, հատկապես, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ: Այս մասին ահազանգում են Առողջապահության նախարարությունից։

«Հերթական ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում:

Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար Ոստիկանությունը և տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում և փակ տարածքներում:

Հիշեցնենք`

• փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,

• COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:

Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝

• կրե՛ք դիմակ,

• պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

• պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,

• հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր՝ փակ տարածքներում դիմակներ կրելը կրկին պարտադիր է։ Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ