կարևոր
5020 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-18 20:13

Քաղաքի կենտրոնը կաթվածահար է․ ոստիկանները փակել են Աբովյան փողոցը

Քաղաքի կենտրոնը կաթվածահար է․ ոստիկանները փակել են Աբովյան փողոցը

Երեկոյան, Երեւանի կենտրոնում ամենածանրաբեռնված ժամին, 19։30-ի սահմաններում ոստիկանները անակնկալ փակել են Աբովյան փողոցը՝ հենց կենտրոնական հատվածից։

Մեծաթիվ ոստիկաններ սկսել են խուզարկել մեքենաներն ու առանձնաբար նրանց թույլ տալ շարունակել երթեւեկը։

Yerkirmedia.am-ի թղթակցին ոստիկանները պարզաբանել են, թե ուժեղացված հսկողություն են իրականացնում։ Արդյունքում հարյուրավոր մեքենաներ հայտնվել են խցանման մեջ։

Քաղաքացիներն ու անցորդներն իրենց զայրույթն են արտահայտել նման անկազմակերպ գործողույթուններից, երբ կարգ ու կանոնի փոխարեն ստեղծվում է խառնաշփոթ իրավիճակ։