կարևոր
2362 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 19:52

Ջրականի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 6 դի

Ջրականի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 6 դի

Զոհված և անհետ կորած զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի շրջանում։

Հայտնաբերվել է ևս 6 դի։

Փրկարարները հայ զինծառայողների դիերը տարհանել և տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1642 դի։