12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը հաստատել է, որ երկիրն ընդունել է Աֆղանստանի փախուստի դիմած նախագահ Աշրաֆ Ղանիին եւ նրա ընտանիքին՝ «մարդասիրական նկատառումներով»:
Ղանին փախել էր Աֆղանստանից, երբ թալիբները մոտեցել էին Քաբուլին, ինչը արագացրել է աֆղանական կառավարության փլուզումը: Նրա գտնվելու վայրը նախկինում անհայտ էր: Նա իր փախուստը բացատրել է նրանով, որ այդպիսով հաջողվել է խուսափել արյունահեղությունից:
Որ աֆղան ժողովրդին մենակ է թողել առաջին հերթին այդ երկրի նախագահը, վերահաստատել է Ռուսաստանը: Քաբուլում Ռուսաստանի դեսպանության մամուլի քարտուղարը պատմել է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկրից փախել է գումարով լի 4 մեքենայով: Ընդ որում, գումարի մի մասը, նրա պնդմամբ, ուղղաթիռում տեղ չի արել ու թողել են թռիչքուղու վրա: