կարևոր
2062 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-18 19:09

Կառավարությունը հաստատել է 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը

Կառավարությունը հաստատել է 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 18-ին, հաստատեց 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը։

Նիկոլ Փաշինյանը համառոտ ներկայացրել է 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը եւ նշել, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձնել անվտանգության մարտահրավերներին:

Նրա խոսքով առաջնային է Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը, Արցախի հիմնախնդրի արդարացի լուծումը:

Ըստ ծրագրի առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի սահմանապահ զորքերի պատասխանատվության տարածքները կընդլայնվեն եւ Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն:

Նշենք, որ կառավարության ծրագիրը պետք է քննարկվի նաեւ Ազգային ժողովում եւ հավանության արժանանա Խորհրդարանի կողմից։

Նախատեսվում է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու կառավարության ծրագիրը։