կարևոր
1771 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-18 17:33

Մասիսում անցկացվել է հատուկ տակտիկական վարժանք

Մասիսում անցկացվել է հատուկ տակտիկական վարժանք

ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Մասնակցել են ոստիկանության, «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները և շտապօգնության մեկ բրիգադ:

Սցենարի համաձայն` հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի կիսափլուզված շենքերից մեկում:

Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված հրդեհը:

Նախնական գնահատականով՝ վարժանքի մասնակիցները գերազանց են իրականացրել իրենց առջև դրված խնդիրը: