կարևոր
988 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-18 16:46

Այրվել է ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը. կա տուժած

Այրվել է ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը. կա տուժած

Օգոստոսի 18-ին, ժամը 14:12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:25-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են «Mazda-6» մակնիշի ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը։

Վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տեղափոխել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։