կարևոր
739 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-18 16:19

Լրագրողների իրավունքները սահմանափակվեցին. ԱԺ խորհուրդն արտահերթ նիստում ընդունել է նախագիծ

Լրագրողների իրավունքները սահմանափակվեցին. ԱԺ խորհուրդն արտահերթ նիստում ընդունել է նախագիծ

Այսօր՝ օգոստոսի 18-ին կայացավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից։

Քննարկվեց Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն եւ ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն:

Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում: 

Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողնեը կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների  համաձայնությամբ:

Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչեւ 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչեւ 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները:

13 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը  քննադատել էր լրագրողների հանդեպ սահմանափակումները նշելով, որ լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, իսկ Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտել էր ԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն։ Լրագրողական կազմակերպություններն էլ արձանագրեցին,որ Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները։