կարևոր
769 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 15:52

«Հայաստան» խմբակցության առաջարկով տեղի կունենա սահմանին տիրող իրավիճակի շուրջ փակ քննարկում

«Հայաստան» խմբակցության առաջարկով տեղի կունենա սահմանին տիրող իրավիճակի շուրջ փակ քննարկում

Այսօր ժամը 16:00-ին տեղի կունենա սահմանին տիրող իրավիճակի շուրջ փակ քննարկում: Ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ՀՀ ԶՈւ ՇԳ ներկայացուցիչները:

Նշենք, որ օգոստոսի 16-ին  Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակը ճնշվել է:  Ադրբեջանական կողմը կրակ է բացել նաեւ օգոստոսի 17-ին, ինչի հետեւանքով Սոթքում հայ զինծառայող է հրազենային վիրավորում ստացել: Հակառակորդն ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը առաջարկել էր սահմանի իրավիճակի վերաբերյալ քննարկում կազմակերպել: