կարևոր
1297 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-18 15:43

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 914 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 914 նոր դեպք

Օգոստոսի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 914 նոր դեպք: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 316 մարդ, մահացել է 49 վարակակիր:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 496 376, այստեղից ապաքինվել է 432 506 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 532:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 56 878 փորձարկում, այդ թվում 34 374-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 22 504-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 10.4% է, վերջին 14 օրվանը՝ 10,71%, վերջին 7 օրվանը՝ 11.09%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 857 056 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 25 241 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 78 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 029 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 450 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: