կարևոր
634 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 15:13

Հրդեհ Գյումրի քաղաքում

Հրդեհ Գյումրի քաղաքում

Օգոստոսի 18-ին, ժամը 10:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գտնվող տներից մեկում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:47-ին, մարվել՝ 11:01-ին։

Այրվել է բնակարանի ննջասենյակը՝ գույքով (մոտ 15 քմ), իսկ հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույցը ջերմահարվել են: