կարևոր
601 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 14:41

Պաշտպանական իրավունքի կոպիտ խախտումներ են արձանագրվել.փաստաբաններին արգելվել է հանդիպել իրենց պաշտպանյալներին. Արմեն Մելքոնյան

Պաշտպանական իրավունքի կոպիտ խախտումներ են արձանագրվել.փաստաբաններին արգելվել է հանդիպել իրենց պաշտպանյալներին.  Արմեն Մելքոնյան

Եվ՛ Իրինա Յոլյանի, և՛ Մենուա Հովսեփյանի գործը քննող դատավորներին  ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել: Դատարանները հեռացել են  խորհրդակցական սենյակ ՝որոշումներ կայացնելու, որոշումները կհրապարակվեն 14.00- ին և 14.30 ին: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Պաշտպանը նշեց, որ  քրեական գործի մակագրման հետ կապված խնդիր կա.

«Մակագրման փոխարեն՝ անհայտ կայքով ինչ-որ նշան է ուղարկված, լուրջ կասկածներ ունենք, որ դա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից չի  արված,  չգիտես ինչ զուգադիպությամբ, նույն դատավորներին են այս գործերը մակագրվում»,-ասաց պաշտպանը և հավելեց, որ դատական նիստի ժամանակ բարձրաձայնել են մակագրման գործընթացի հետ կապված խնդիրները, սակայն բավարար պատասխան չի հնչել, ընդամենն ասել են, թե օրենքով սահմանված կարգով է եղել մակագրումը:

Արմեն Մելքոնյանը նաև հայտնեց, որ պաշտպանական իրավունքի կոպիտ խախտումներ են արձանագրվել:

Մասնավորապես նշեց, որ գիշերը փորձել է հանդիպել պաշտպանյալներին և քննարկումներ ունենալ,  սակայն քննիչը ՁՊՎ-ին չէր իրազեկել, որ իրենք հանդիսանում են մեղադրյալի պաշտպանյալներ, ինչի պատճառով էլ իրենց արգելել են հանդիպել մեղադրյալներին»։