կարևոր
1948 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-18 14:10

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 13:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 09:41-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։