կարևոր
343 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 13:11

Վրաերթ Երևանում. կա զոհ

Վրաերթ Երևանում. կա զոհ

Այսօր, օգոստոսի 18-ին, ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան տղամարդու։Այս մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Երևանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։  Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ Գ․ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։