կարևոր
2056 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-18 12:05

Հրդեհ Արցախի Հանրապետության սահմանին. ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ

Հրդեհ Արցախի Հանրապետության սահմանին. ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, թշնամու արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը:

Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Թշնամու կողմից արձակված կրակոցներից հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: