կարևոր
751 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 12:20

Գազի անջատումներ՝ Գեղարքունիքում և Կոտայքում

Գազի անջատումներ՝ Գեղարքունիքում և Կոտայքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 17:30-ը դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դուրան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Իսկ օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի Դուրյան 13-րդ և 15-րդ փողոցների, Սաֆարյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: