կարևոր
826 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 11:40

Գորիսի փոխհամայնքապետերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Գորիսի փոխհամայնքապետերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանում այսօր կքննարկվեն Գորիսի համայնքապետի տեղակալներ Իրինա Յոլյանի եւ Մենուա Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունները։

Նրանք ձերբակալվել են երեկ։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Իրինա Յոլյանին, համայնքապետարանի 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով։

Այսօր, փաստացի, Գորիս համայնքը չունի ղեկավարություն, իսկ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու ամեն օր սադրանքների են դիմում։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալել էին Սյունիքի համայնքապետերի տեղակալներ՝ Իրինա Յոլյանին եւ Մենուա Հովսեփյանին: Կալանավորված է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: 

Ընտրություններից հետո տարբեր կեղծ մեղադրանքներով կալանավորված է Սյունիքի 4 համայնքապետ՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, Մեղրի համայնքի՝ հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, ինչպես նաև՝ Գորիս համայնքի Որոտան բնակավայրի ղեկավար Սուրեն Օհանջանյանը:

«Հայաստան» խմբացկության խմբակցության ղեկավար, նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը  նշել է՝ Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն: Ըստ Օհանյանի նրանք պատգամավոր են և անձեռնմխելիությամբ են օժտված, և եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի, իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն: Նա նշել է, որ քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակաշրջանի հետ, քանի որ իշխանությունն ընտրությունից հետո հետապնդում է իրականացնում: