կարևոր
661 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-18 11:20

«Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը

«Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։

Երեւան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երեւանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։

Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ 90-ամյա հոբելյանը նշող Երեւանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին: