կարևոր
2785 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 10:33

5-րդ զորամիավորումում ուսումնական տագնապ է հայտարարվել

5-րդ զորամիավորումում ուսումնական տագնապ է հայտարարվել

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:

Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։