կարևոր
445 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-18 10:25

Հրդեհ Վեդի քաղաքում

Հրդեհ Վեդի քաղաքում

Օգոստոսի 18-ին, ժամը 02:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում այրվում են փայտե չբնակեցված տնակ և բարձրավոլտ հոսանքի փայտե սյուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վեդի քաղաքի Գնունու փողոցում գտնվող փայտե ինքնաշեն տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:59-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել են փայտե ինքնաշեն տնակ (մոտ 20 քմ), էլեկտրական սյուն (մոտ 5 գմ) և էլ հաշվիչը՝ մասնակի։